Հասարակություն 

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

analitik.am

Սեպտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ, Նորք Մարաշ վարչական շրջանում՝ «Ռէժինէ» հյուրանոցից դեպի հեռուստաաշտարակ տանող ավտոճանապարհին՝ մոտ 5.5 հա, Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում՝ 200 քմ, Դուրյան թաղամասի թիվ 2 փողոցում՝ 1500 քմ, Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում՝ մոտ 1500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 4 հա բուսածածկույթ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի 3-րդ փողոցում՝ մոտ 2000 քմ, Օհանավան գյուղում՝ 7 հա, Փարպի գյուղի գերեզմանատանը՝ մոտ 500 քմ, Շենավան գյուղի միջնամասում՝ դաշտամիջյան հատվածում՝ մոտ 5000 քմ, Երնջատափ գյուղի «Աստվածընկալի ձոր» կոչվող տարածքում` մոտ 20 հա, Ակունք գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 200 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցում՝ քաղաքապետարանի մոտակայքում՝ մոտ 200 քմ, «Շեն» շինանյութի խանութի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում՝ 200 քմ, Արագյուղ գյուղում՝ մոտ 6 հա, Զովք գյուղի սկզբնամասում՝ մոտ 5000 քմ, Հատիս գյուղի սկզբնամասում՝ մոտ 200 քմ, Եղվարդ քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 300 քմ բուսածածկույթ, «Օջուտ» կոչվող տարածքում՝ մոտ 1 հա, Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 5 հա, Բալահովիտ գյուղում՝ Ազատամարտիկի հուշարձանի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Զովունի գյուղի դպրոցի մոտակայքում` 400 քմ և 300 քմ, Ֆանտան գյուղի գերեզմանատանը՝ մոտ 7000 քմ, Սոլակ գյուղի 7-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում՝ մոտ 6 հա, Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկին հարակից տարածքում՝ մոտ 4000 քմ և ջերմահարվել է 7 պտղատու ծառ, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 2-րդ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկին հարակից դաշտում՝ մոտ 1500 քմ, Դողս գյուղի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 380 հակ անասնակեր, Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի վերջնամասում՝ մոտ 17 հա խոտածածկույթ և 5 հա ցորենի հնձած արտ, Եղեգ գյուղում՝ 10 հա, Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի վերջնամասում՝ մոտ 800 քմ, Շիրակի մարզի Հովունի գյուղում՝ մոտ 5 հա անասնակեր, Շիրակ գյուղի հյուսիսային հատվածում՝ մոտ 10 հա, Հայկաձոր գյուղում՝ 400 հա, Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Ծովակ գյուղի 1-ին փողոցում՝ 130 հակ անասնակեր, «Գոմաձոր» թաղամասի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Փոքր Մասրիկ գյուղի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Մարտունի քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 300 քմ, Վայոց ձորի մարզի Լանջանիստ գյուղի մոտակայքում՝ 110 հա, խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նույն շարքից