ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին, ինչպես փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը, հայտնում է սենատի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը:
Նշենք, որ ռուսական պատվիրակությունը Փհենյան է մեկնել սեպտեմբերի 7-ին: Այցը պաշտոնական է: