Հայաստան Քաղաքական 

Հայկ Մարությանը ևս մեկ արտահայտություն է արել, որը պարզաբանման կարիք ունի

Մենք բոլորս մարդ ենք, հետևաբար՝ սխալական: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի առաջին համար Հայկ Մարությանի հայտնի հայտարարության մասին:

Մարտիրոսյանը դրական է գնահատել այն, որ Հայկ Մարությանն ընդունել է իր ասածի սխալականության մի մասը. «Բայց այնտեղ մի հատված կա, որը ևս, կարծում եմ, պարզաբանման կարիք ունի, թեև ժամանակն անցել է, ու մենք առաջ ենք շարժվում: Ամեն դեպքում մի արտահայտություն ևս կար: Խոսքը վերաբերում է այն պնդմանը, որ միայն ՔՊ-ում են հավաքված այն մարդիկ, ովքեր ոչ միայն վերջին հեղափոխության ժամանակ են պայքարել, այլ նաև՝ մինչ այդ: Իհարկե բարեկամաբար ենք նայում դրան, առաջ ենք շարժվում, սխալներ լինում են»:

Մարտիրոսյանի խոսքերով, իրենց համար չկան սևեր, սպիտակներ, կան քաղաքացիներ, և բոլոր նրանք, ովքեր ի նպաստ Երևանի, Հայաստանի Հանրապետության, ժողովրդի ակտիվ դիրքորոշում ունեն, իրենք ողջունում են. «Ոչինչ, լինում է, պատահում է»:

Նույն շարքից