Գլխավոր Հասարակություն 

Հրդեհ Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում /լրացված/

analitik.am

Սեպտեմբերի 7-ին, ժամը 14:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վահրավար գյուղի անտառամերձ տարածքում:

 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվում է մոտ 6 հա բուսածածկույթ և անտառամերձ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Վահրավար գյուղի 4 բնակիչ և «Արևիկ» ազգային պարկի 10 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 10:51-ին:

Այրվել են մոտ 6 հա խոտածածկույթ, 400 ծառ, ջերմահարվել՝ 200 ծառ։

Նույն շարքից