Հասարակություն 

Նոր Նորքի 9-րդ զանգվածի աղբն այրելու պատճառով բնակիչները շնչահեղձ են լինում

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի պնդմամբ, արդեն մի քանի օր է, ինչ Ջրվեժի աղբանոցն այրվում է, և տեղի բնակիչները շնչահեղձ են լինում:

Խնդրի մասով Analitik.am-ին ԱԻՆ-ից հայտնեցին, որ նման հարցով զբաղվելն իրենց գործը չէ: Նախարությունից նշեցին, որ իրենց տեղեկություններով, Սանիտեկն աշխատակիցներն են այրել աղբը՝ այն վերացնելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար ԱԻՆ-ից խնդրեցին գրավոր դիմում ուղարկել:

Analitik.am-ը փորձեց խնդրի մասով պարզաբանում ստանալ նաև հենց Սանիտեկից, սակայն վերջիններիս հետ կապ հաստատելու բոլոր փորձերը ձախողվեցին:

Հավելենք, որ բնակիչների հաղորդմամբ, այս պահին ծուխ չկա, այն լինում է հատկապես վաղ առավոտյան և գիշերը, երբ թեթև քամուց նորից կրակ է բորբոքվում: Ավելի շատ հոտն է անտանելի, քան՝ ծխի խտությունը: Այն ավելի խիտ է լինում Նոր Նորքի 9-րդ զանգվածի տարածքում, որը համեմատաբար ցածր է:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից