Հասարակություն Բարի օր 

Նիկոլ Փաշինյանի խոսքերն են վերագրել ինձ, ինչի պատճառով 2 տարի տանջվել եմ. Շանթ Հարությունյան

Շանթ Հարությունյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ լյուստրացիա է պետք՝ կոչ անելով Փաշինյանին դա կազմակերպել։ Նա նաև նշեց, որ 2008-ի մարտի 1-ին ոչ թե Նիկոլ Փաշինյանն է եղել այն մարդը, ով մինչև վերջ մնացել է ժողովրդի հետ, այլ՝ ինքը։

Հարությունյանը նաև կոչ արեց Փաշինյանին, որպեսզի վերջինս հրամայի պարզել, թե ովքեր են Փաշինյանի ասածները քննության ընթացքում վերագրել Շանթ Հարությունյանին՝ նշելով, որ այդ խոսքերի պատճառով, որն ինքը չի ասել, այլ ասել է Փաշինյանը, ինքը բանտում է անցկացրել մի տարի, ապա՝ հոգեբուժարանում, քանի որ հրաժարվել է ընդունել համաներումը՝ ի տարբերություն Փաշինյանի։ Շանթ Հարությունյանը նշեց, որ դա ոչ միայն արդարադատության հարց է, այլ նաև՝ Նիկոլ Փաշինյանի արժանապատվության հարցն է, որ վերջինս պարզի, թե այդ որ քննիչն է համարձակվել իր խոսքերը վերագրել ուրիշին։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է Փաշինյանն ընդունել համաներումը, իսկ ինքը՝ ոչ, պատասխանեց, որ քանի որ նրա անունը Նիկոլ է, իսկ իր անունը՝ Շանթ։

Նույն շարքից