Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն աստիճանաբար փչանում է. Շանթ Հարությունյան

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում մամուլի ասուլիսի ժամանակ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ տեղի է ունենում պետության փլուզում՝ հիմնավորելով, որ չի կարող դատախազը մի բան ասել, վարչապետն՝ այլ։

Նրա խոսքով, Փաշինյանն ասում է, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, իսկ դատախազն ասում է, որ չկան։ Այս դեպքում կամ պետք է դատախազը հրաժարական տա, կամ վարչապետը։

Նա նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչ է նշանակում անկախ մարմին. «Սերժն էլ էր նույնն ասում, որ դատախազն անկախ է, Նիկոլն էլ է նույնը ասում, ես ինչ իմանամ, թե իրանցից ով է խաբում, կարող է երկուսն էլ խաբում են»։

Հարությունյանը նաև նշեց, որ այս կերպ դատախազը փչացնում է վարչապետին, որն աստիճանաբար բարոյապես կոտրվում և փչանում։

Հարությունյանի խոսքերով, ներկայիս իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, իրենց խոսքը պահելու խնդիր ունեն. «Փաշինյանն ասել է, որ երկրում կան քաղբանտարկյալներ, ուստի իշխանության գալու պահին պետք է քաղաքական որոշում կայացներ և ազատ արձակեր նրանց, այլ ոչ թե նախկին ռեժիմի քաղաքականությունը շարունակեր»։

«Նախորդ ռեժիմի կադրերն են ներկայիս կառավարության կազմում, նախորդ ռեժիմը հիմա ավելի սկզբունքային և ուժեղ է, քան վարչապետը»,-հայտարարեց Շանթը:

«Ես կարծում եմ, որ հիմա բոլորն ամեն ինչի գինը գիտեն, բայց արժեքներից բան չեն հասկանում՝ Նիկոլից սկսած, օրինակ սկզբունքը որպես արժեք, կարող է չեն հասկանում»,-հավելեց նա:

 

Նույն շարքից