Քաղաքական 

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով. Պուտին

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի խոսքերով, երկու երկրների հետ հարաբերությունները զարգանում են մասնավորապես քաղաքական համագործակցությունում, ռազմական ոլորտում, անվտանգության հարցերում, տնտեսական համագործակցությունում:

ՌԴ նախագահը խոսել է նաև էներգետիկ ոլորտում համագործակցության մասին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում ցածր գներով՝ հիշեցնելով նաև միջուկային էներգետիկայի մասին:

 

Նույն շարքից