Քաղաքական 

Պուտինի հետ հանդիպման մեկնարկին Փաշինյանը հույս է հայտնել, որ երկրները չեն միջամտի միմյանց ներքին գործերին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները հետայսու ևս կզարգանան կողմերին հարգելու և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիմքով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ցանկանում եմ նշել, որ ի հեճուկս որոշակի վատատեսությանը, որը կա հայկական, ռուսական մամուլում և սոցկայքերում, ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, շատ բնական: Ես կարծում եմ՝ գլխավոր նպատակն է, որ մենք կարողանանք բացահայտել մեր հարաբերությունների ողջ ներուժը»,-ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նաև խոսել է այն միջոցների անհրաժեշտության մասին, որոնք պետք է ձեռնարկել հետագայում հարաբերությունների զարգացման համար՝ հույս հայտնելով, որ հանդիպումները կշարունակվեն, և փոխգործակցությունը կամրապնդվի ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Նույն շարքից