Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից մեկին փորձագետներն անմեղսունակ են ճանաչել։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի Հասարակական դիտորդական հանձնաժողովի անդամ Պավել Պյատնիցկին:
Պյատնիցկու խոսքերը մեջբերում է ТАСС գործակալությունը. «Խաչատուրյանը, որը քույրերի հետ միասին սպանել է հորը, ով երկար տարիներ ստորացրել է իրենց, անմեղսունակ է ճանաչվել՝ իրականացված փորձաքննության արդյունքում»:
Նշենք, որ Խաչատուրյան քույրերից մեկն արդեն իսկ գտնվում է փակ բուժհաստատությունում, որտեղ պետք է բուժում անցնի:
Հիշեցնենք, որ երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել 57-ամյա հոր սպանության գործով, որի մարմինը հայտնաբերվել էր հուլիսի 27-ին, իսկ օգոստոսի 2-ին Մոսկվայի դատարանի որոշմամբ երեք քույրերը կալանավորվել են: