Իրար նման եռյակ քույրերն ամուսնացել են միասին միևնույն արարողության ժամանակ, միևնույն օրը, միևնույն ժամին: Հարավային Բրազիլիայից Ռաֆաելան, Ռոշելը և Տագիանե Բինիները բացի նույն ծննդյան օրվանից և նույն տեսքից, այժմ արդեն միևնույն օրը կունենան նաև իրենց ամուսնական տարեդարձերը:
Քույրերը նույն զգեստից են հագել արարողության ժամանակ, մազերը և դիմահարդարումը նույնպես նույնն է եղել: Շփոթված ընկերները և հյուրերը հարսնացուներին կարողացել են տարբերել միայն ծաղկեփնջերի միջոցով, որոնք տարբեր գույնի են եղել:
Անգամ փեսացուները՝ Ռաֆայելը, Գաբրիելը և Էդուարդոն խոստովանել են, որ անհանգստանում էին, որ կարող են խառնել իրենց սիրեցյալներին ամուսնական երդում տալու ժամանակ:
Ռաֆայելը, ով ամուսնացել է Ռաֆաելա հետ, պատմել է, թե ինչպես են երբեմն աղջիկները կատակով դիտավորյալ շփոթեցրել իրենց սիրեցյալներին:





