Հայաստան Քաղաքական 

Հայտնի է, թե ինչու են բերման ենթարկել «Ժառանգության» վարչության անդամին. Նրան արդեն ազատ են արձակել

Այսօր գիշեր Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին և կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին: Նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են «Street art» ոճի մեջ Ժառանգության քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որևէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին:

Արաբկիրի բաժին է մեկնել Արմեն Մարտիրոսյանը: Այնտեղ է նաև փաստաբանը, ում արդեն 15 րոպե է ներս չեն թողնում: Տղաների հետ հնարավոր չի կապվել նաև հեռախոսով: Հավանաբար առաջին արած ահազանգից հետո ձեռքներից խլել են:

Մենք սպասում ենք Ոստիկանության պաշտոնական պարզաբանմանը:

«Ժառանգություն» կուսակցություն

Ավելի ուշ կուսակցությունը հայտնել է, որ բերման ենթարկվածներին ազատ են արձակել:

Նույն շարքից