Գլխավոր Հասարակություն 

Ադրբեջանական ուժերը կրակ են բացել Բաղանիսի ուղղությամբ

analitik.am

Սեպտեմբերի լույս 9-ի գիշերն ադրբեջանական ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Կրակ է բացվել նաև  գյուղով ձգվող միջպետական ավտոճանապարհի ուղղությամբ, ինչի պատճառով ավտոմեքենաները ստիպված են եղել երթևեկել շրջանցող ճանապարհով:

Մեկ օր առաջ էլ հակառակորդը կրակ է բացել Ոսկևանի ուղղությամբ, ինչի արդյունքում մեկ տան տանիք է վնասվել:

Նույն շարքից