Գլխավոր Քաղաքականություն 

Ես հարգանքով եմ վերաբերվում պարոն Վարդանյանին. Վարչապետը՝ իր և Ռուբեն Վարդանյանի միջև զրույցի մասին

analitik.am

Վստահության մթնոլորտ ձևավորվում է նաև այդպիսի քննարկումների արդյունքում: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի հետ տեղի ունեցած զրույցին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանում բնակվող հայազգի գործարարների և վարչապետի միջև հանդիպման ժամանակ կոշտ զրույց է տեղի ունեցել Ռուբեն Վարդանյանի և Նիկոլ Փաշինյանի միջև: Վարդանյանը հորդորել էր վարչապետին խոսել թվերի լեզվով՝ հայտարարելով, որ դա բիզնես-հանդիպում է, ոչ թե հանրահավաք:

Վարչապետ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ վստահության մթնոլորտը կա և կխորանա. «Ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում պարոն Վարդանյանին և բոլոր այն մարդկանց, ովքեր լուրջ ներդրումներ են անում Հայաստանում, նոր մտածողություն են բերում և նաև քննադատաբար են վերաբերվում կառավարության գործունեությանը»:

Ինչ վերաբերում է մեկ այլ հայտնի գործարար Սամվել Կարապետյանի հետ հանդիպմանը, վարչապետ Փաշինյանն ասաց, որ ընտրվելուց հետո կառավարությունում ընդունել է վերջինիս, ով հայտարարել է, որ մտադիր է շարունակել տնտեսական գործունեությունը Հայաստանում, ինչն ինքը ողջունել է. «Իհարկե մենք բոլորս պետք է հաշվի առնենք, որ նոր իրավիճակում տնտեսական գործունեությունը պետք է լիարժեք համապատասխանի այն կանոններին, որի մասին մենք խոսում ենք: Խոսքն օրինականության և ուրիշների հետ հավասար դաշտում լինելու մասին է»:

Նույն շարքից