Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական ԿԳԲ-ի կողմից ղեկավարվելու մեղադրանքի մասին

Շանթ Հարությունյանը կարող է իր փաստաբանների միջոցով ցանկացած իրավական ընթացակարգ սկսել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հարությունյանի այն մեղադրանքներին, որ ՀՀ իշխանությունները կարող են նորից զբաղվել իր գործով և բացահայտումներ անել, սակայն չեն անում:

Վարչապետի խոսքերով, այսօր Հայաստանի օրենսդրութամբ ոչ մի սահմանափում չկա, որը կխանգարեր Շանթ Հարությունյանի փաստաբաններին սկսել գործընթաց, որն ակնկալվում է կառավարությունից, որի լիազորությունները կառավարությունը չունի. «Ես կրկին ասում եմ՝ որ պահին Շանթ Հարությունյանը ստորագրի բաց կալանքի դուրս գալու և արձակուրդի գնալու փաստաթղթերը, կհայտնվի ազատության մեջ մինչև ամբողջական իր հարցը կլուծվի այնպես, ինչպես իմ հարցը: Ես մինչև այսօր դատապարտված եմ 2008 թվականի մարտի 1-ի գործով: Ես որևէ մեկին չեմ մեղադրում իմ գործը չբացելու համար»:

Դիտարկմանը, որ Շանթ Հարությունյանը ցանկանում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Փաշինյանը նշել է, որ խնդիրը հիմա այն է, որ նա չլինի բանտում. «Երբ նա ֆիզիկապես չլինի բանտում, մենք ինչ-որ լուծումներ պետք է գտնենք: Շանթ Հարությունյանի գործով Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Պետրոսյանն ազատության մեջ են: Ի՞նչ, դա նրանց համար նվաստացուցի՞չ է: Կամ ես, ես էլ համաներմամբ եմ ազատության մեջ հայտնվել: Որևէ մեկն ինձ արդարացրել է արդյո՞ք: Ես ազատության մեջ շարունակել եմ պայքարը»:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ իր պաշտոնը չի օգտագործել իրեն արդարացնելու համար և չի պատրաստվում դա անել որևէ մեկի համար, քանի որ դրանով օրենքի գիծը կհատվի. «Եթե մենք ուզում ենք Սերժ Սարգսյանի փոխարեն ես զանգեմ դատավորներին հրահանգներ տամ, ես չեմ ուզում դա անել»:

Ինչ վերաբերում է Շանթի այն մեղադրանքներին, որ ինքը ղեկավարվում է ռուսական ԿԳԲ-ի կողմից, վարչապետն ասել է. «Այնքան բաների մեջ են մեզ մեղադրում»:

Նույն շարքից