Հայաստանի իշխանությունները հույս ունեն պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն այն բանից հետո, երբ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ետ կկանչվի: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ թեման եղել է Պուտինի հետ կայացած վերջին հանդիպման թեմաներից մեկը:
Փաշինյանը հայտարարել է որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին պետք է պատկանի դեռ առնվազն 1,5 տարի՝ մինչև ժամկետը կլրանա. «Նշանակություն չունի, թե ինչ ազգանուն կունենա գլխավոր քարտուղարը: Նա պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ մինչև ժամկետի լրանալը»:
ՀՀ վարչապետը հայտնել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են, որ հարցը քննարկվելու է ՀԱՊԿ մյուս գործընկերների հետ և լուծվելու է համագործակցության ու դաշնակցային մթնոլորտում: