Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է ՌԴ մայրաքաղաքի ընտրություններում իր հաղթանակի մասին:
«Մեք հաղթեցինք, շնորհակալություն, Մոսկվա»,-ասված է Սոբյանինի հայտարարության մեջ:
Պաշտոնապես Սոբյանինի հաղթանակի մասին դեռ չի հայտարարվել, սակայն նրան արդեն շնորհավորել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հավելենք, որ Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների օրը մայրաքաղաքում և մի քանի այլ քաղաքաներում բողոքի ակցիաներ են կազմակերպվել: Ակցիաները ցրվել են իրավապահների միջոցով: