Ի պատիվ Drama կոչվող նոր ալիքի գործարկման, բրիտանական UKTV ցանցը ձուլել է հայտնի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչի 1,8-մետրանոց ու 40 կգ-անոց շոկոլադե պատճենը, հայտնում է korrespondent.net-ը:
Ընդհանուր առմամբ՝ շոկոլադե արձանի ստեղծման վրա ծախսվել է 500 սալիկ բելգիական շոկոլադ ու 250 ժամ թիմային աշխատանք:
Արտաքինից արձանը շատ նման է դերասանին, որն այդ տեսքով վերջերս հայտնվել էր կարմիր գորգին:
Համացանցում ավելի վաղ հայտնվել էր Բենեդիկտի գլխի տեսքով թխվածքաբլիթի լուսանկարները, ինչպես նաև ի պատիվ նրա կոկտեյլ էր անվանվել:


