«Ստոք Սիթիի» հարձակվող Պիտեր Կրաուչն իր ինքնակենսագրականում չի մոռացել և գրել է նաև նախկին թիմակից Կրիշտիանո Ռոնալդուի մասին, ում հետ համատեղ հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»: Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:
«Ռիո Ֆերդինանդը մի անգամ մեզ պատմություն պատմեց այն մասին, թե ինչպես են տեսել Ռոնալդուին մերկ հայելու առաջ կանգնած: Ռոնալդուն շոյել է իր մազերն ու շշնջացել «Ինչքա՜ն գեղեցիկ եմ ես»: Այդ ժամանակ թիմի մյուս ֆուտբոլիստները փորձել են զայրացնել պորտուգալացուն՝ հայտարրելով, որ Լեոնել Մեսսին ավելի լավ ֆուտբոլիստ է: Ռոնալդուն սակայն դրանից չի նեղվել, ժպտացել է և հայտարարել «Այո, սակայն Մեսսին ինձ նման գեղեցիկ չէ»»,-գրել է Կրաուչը: