Քաղաքական 

Պուտինը Փաշինյանին խոստացել է այցելել Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկայում պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

Վերոնշյալի մասին Փաշինյանը խոսել է ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո:

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ մոտ ապագայում փոխադարձ պաշտոնական այցեր տեղի կունենան, որոնց ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր, որոնք կվերաբերեն տարբեր ոլորտներում համագործակցությանը:

Փաշինյանը հայտնել է, որ Պուտինին հրավիրել է Երևան, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ այցը մոտ ապագայում տեղի կունենա:

ՀՀ վարչապետի խոսքերով, եթե այցելությունը չկայանա այս տարվա վերջին, կկայանա հաջորդ տարվա սկզբներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի վերջին Պուտինն այցով մեկնելու է Ադրբեջան:

Նույն շարքից