«Ծառուկյան Գագոն, ոնց ասաց, ով Մարտի 1-ին եղել ա, թող տանեն հրապարակ՝ գնդակահարեն»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ հավելելով, որ ինքը կապ չունի ողբերգական իրադարձությունների հետ:
Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ կարող են իրան գնդակահարել Հանրապետության հրապարակում, եթե ինքը կապ ունի Մարտի 1-ի հետ: Նույն առաջարկը նա արել էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասով:
Նշենք, որ այլ հարցերի պատգամավորն այդպես էլ չպատասխանեց: