ՊԵԿ-ը չունի դիմակավորված անձնակազմ: Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով օրեր առաջ մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, որ ՊԵԿ-ի դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերության տարածք և ստուգումներ իրականացրել:
Անանյանը նշեց, որ ՊԵԿ-ն ունի հատուկ բաժին, որի աշխատակիցները դիմակավորված չեն, բայց ունեն համազգեստ. «Ասեմ ավելին, այդ անձինք իրենց գործողություններն իրականացնելիս գնում են գրեթե առանց զենքի»:
ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ Գագիկ Ծառուկյանի որևէ օբյեկտում գործողություն չի իրականացվել: