Հասարակություն 

Սաշիկ Սարգսյանի որդու՝ պահածոյի գործարանում աշխատող ու մյուս ընկերները գրեթե հավաքել են անհրաժեշտ գումարը

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց փոխել Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը: Սարգսյան կրտսերն ազատ կարձակվի 50 միլիոն դրամ գրավի դիմաց:

Ազատության հետ զրույցում Հայկ Սարգսյանի ընկերներից մեկը հայտնեց, որ գումարը գրեթե հավաքված է, մի քիչ է պակասում, դա էլ կգտնվի, որից հետո 3-րդ նախագահի եղբորորդին ազատ կարձակվի:

Լրագրողի հարցին, թե որտեղից Հայկի ընկերներին այդքան գումար, նրա ընկերը նշեց, որ իրենք աշխատում են՝ հավելելով, որ օրինակ ինքն աշխատում է պահածոների գործարանում:

Վերոնշյալ քաղաքացին հրաժարվեց ասել, թե կոնկրետ ինքը որքան է վճարելու՝ դա համարելով ոչ կարևոր:

Նույն շարքից