Քաղաքական 

Մենք պատրաստվում ենք ստանձնել Երևանի կառավարումը. Զարուհի Փոստանջյան

Երևանի քաղաքապետի թեկնածու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ խոսեց իր ծրագրերից և սպասելիքներից՝ նշելով, որ կուսակցությունը հանդես է գալու «Արդարություն և օրենք» կարգախոսով: Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց նաև նախընտրական ծրագիր, որը բաղկացած է 19 կետերից. «Մենք միշտ առաջնորդվել ենք արդարության սկզբունքով, օրենքի և իրավունքի գերառկայությունը մեր համար կարևորագույն արժեքներից է: Հետևաբար այս արժեքների և սկզբունքների ներքո, մենք պատրաստվում ենք ստանձնել Երևանի կառավարումը և ծառայել մեր քաղաքացիներին»:

Փոստանջյանը խոսեց նաև ծրագրային կետերից՝ նշելով, որ քաղաքապետարանը պետք է լրացուցիչ միջոցներ ունենա՝ խոսքը եկամուտների մասին է, որն ուղղված կլինի կրթությանը. «Կրթությունից է սկսվում երկրի և՛ բարեփոխումը, և՛ ապագան, և՛ լիարժեք քաղաքացի ու պետություն ունենալը: Երբ ասում են ով է հաղթում պատերազմը՝ իհարկե բոլորս համաձայն ենք, որ պատերազմը հաղթում են այն ուսուցիչները, ովքեր երեխաներին սովորեցնում են հարգել ակունքները և արժեքների նկատմամբ ունենալ սեր ու հարգանք: Հետևաբար մեր համար կրթությունն առաջնային դիրքում է, այդ ամենից ելնելով, մենք նախատեսում ենք երեխաների համար դասընթացներ մատուցել՝ քաղաքացիական և քաղաքական իրավունքների վերաբերյալ»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից