Հասարակություն 

Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այցով մեկնել է Ալմաթի

Սեպտեմբերի 10-ից 13-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաք:

Այցի շրջանակներում պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորման մեջ ներառված ստորաբաժանումների հետ անցկացվող հատուկ տակտիկական զորավարժության բացման արարողությանը, ինչպես նաև սեպտեմբերի 12-ին ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի 11-րդ նիստին:

Նույն շարքից