Քաղաքական Միջազգային 

Հայտնի է, թե երբ Պուտինը կմեկնի Ադրբեջան և կհանդիպի Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջան կմեկնի սեպտեմբերի 25-ին: Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և համերկրացիների հետ կապերի հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

Հենց նույնն օրն էլ տեղի կունենա Պուտինի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այն, որ Պուտինը մեկնելու է Ադրբեջան, հայտնի էր դարձել օրեր առաջ: Այս մասին հայտնել էր վերջինիս օգնական Յուրի Ուշակովը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, ՌԴ նախագահն այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին այցով կլինի նաև Հայաստանում:

Նույն շարքից