Քաղաքական 

Հո կուսակցությունները չէինք փակելու ու գնալու տուն. Արամ Սարգսյան

ԵԼՔ դաշինքն Ազգային ժողովում գոյություն ունի և վստահաբար գոյություն է ունենալու մինչև գործող խորհրդարանի լուծարումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է դաշինքի անդամ Հանրապետություն կուսակցության ղեկավար, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով, դեռ հայտնի չէ՝ առաջիկա ընտրություններին ԵԼՔ-ն ինչ ձևաչափով ընտրություններին կմասնակցի՝ միասին, թե առանձին, այդ հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել:

Սարգսյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո ՔՊ-ն դարձավ շատ ավելի մեծ կուսակցություն՝ լրիվ ինքնաբավ և նրանք համարում են, որ իրենց ունեցած կադրերով, կուսակցության գրասենյակներով, կարող են միայնակ մասնակցել ընտրություններին, մեծամասնություն ունենալ և կառավարություն ձևավորել. «Մենք էլ դրանից հետո հո կուսակցությունները չէինք փակելու ու գնալու տուն: Պետք է որոշեինք քաղաքական դաշտում մեր ազդեցությունը պահելու մասին, գործընթացների մեջ մնալու համար, դրանց վրա ազդելու նպատակով: Ի վերջո որոշեցինք Լուսավոր Հայաստանի հետ միասին հանդես գալ՝ Լույս դաշինքով: Բոլորիս լույս ու արևշատություն»:

Նույն շարքից