Հայաստան Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ կարող է սատարել Ռոբերտ Քոչարյանին

analitik.am

Ռոբերտ Քոչարյանին սատարելու հարց ԲՀԿ-ի առօրյայում չկա, նրանց այդ հարցով որևէ մեկը չի դիմել: Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը նշեց, որ ամենակարևորն իր ընդունելն ու սատարելը չէ. «Ժողովուրդը պետք է սատարի: Եթե ժողովուրդն ընդունեց իրեն, մենք էլ կընդունենք: Եթե ժողովուրդը չընդունեց, ես հո էտ ազգի թշնամին չեմ, ձեր ցավը տանեմ: Ծառուկյանը ժողովրդի կողքին կանգնած մարդ է, ժողովրդի ամեն ցանկությունը կատարել է»:

Ինչ վերաբերում է մարտի 1-ին, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ անկախ պաշտոնից և դիրքից, եթե որևէ մեկը դրա հետ կապ ունի, պետք է ամենաբարձր պատիժը ստանա. «Ով ձեռք է բարձրացրել խաղաղ ցուցարարի վրա պետք է պատժվի»:

Նույն շարքից