«Լենա Նազարյանը կարո՞ղ է ընդհանրապես 500 հոգի մարդ հավաքել իր կողքը և փորձել մի բան կազմակերպել: Եթե կարողանա, կիմանամ մրցակից չունի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ծիծաղով արձագանելքով ԵԼՔ դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանի այն հայտարարությանը, որ իրենք լուրջ մրցակիցներ չունեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Իմ քայլը դաշինքի առաջին համար Հայկ Մարությանը հայտարարել էր, որ իրենց դեմ խաղ չկա: