Քաղաքական 

Պետք է Նիկոլ Փաշինյանից պահանջենք լինել մաքսիմալ ազնիվ. Արմեն Աշոտյան

«Մեր աջակցությունը ՀՀ երկրորդ նախագահին պայմանավորված է իր հանդեպ հարուցված, մեր գնահատականներով, ապօրինի քաղաքական հաշվեհարդար հիշեցնող, սահամնադրականության հետ որևէ աղերս չունեցող գործընթացի հետ և այս պայքարը կամ աջակցությունը բացառապես այս պարագայոմ իրավական նաև քաղաքակն դաշտում է և սահմանփակվում է մեր աջակցութամբ Քոչարյանի նկատմաբ իրականացվող, մեր գնահատականներով ապօրինի գործողություններով»,-այսօր՝ սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՀՀ երկրորդ նախագահին ՀՀԿ-ի աջակցության մասին:

Աշոտյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Քոչարյանին ազատելու մասին միայն ընդգծում է այն հանգամանքը, ինչից վարչապետի գլխավորությամբ պաշտոնական քարոզչությունը մինչև Մոսկվա այցը փորձում էր հրաժարվել՝ տպավորոթյուն ստեղծելով, որ այդպիսի օրակարգային հարց չկա. «Ես կարծում եմ, որ մենք բոլորս միասին պետք է պահաջենք մեր կառավարությունից, մասնավորապես՝ վարչապետից, լինել մաքսիմալ շիտակ և ազնիվ հասարակության, քաղաքական դաշտի և պետական մարմինների հետ»:

Նույն շարքից