Հասարակություն 

Business Insider-ը ներկայացրել է՝ ինչպիսին կլիներ Երկիրը, եթե հալչեին բոլոր սառույցները (տեսանյութ)

Ամերիկյան հեղինակավոր Business Insider լրատվական պորտալը National Geograpgic-ի ինտերակտիվ քարտեզների հիման վրա ցուցադրել է, թե ինչպիսին կլիներ Երկիրը, եթե հալչեր ամբողջ սառույցը, իսկ դա ավելի քան 20 մլն խորանարդ կմ է կազմում, գրում է Корреспондент-ը։

 


Սառույցների հալչելը, փորձագետների գնահատականներով, կբարձրացներ ծովի մակարդակը 65 մ-ով։ Ամբողջ քաղաքներ և երկրներ կխորտակվեին, իսկ մայրցամաքների ընդհանուր տեսքը հիմնովին կփոխվեր։

 


Արդեն իսկ սառույցի հալչելու հետևանքով գիտնականները նշում են համաշխարհային օվկիանոսի մակարդակի արագ աճը, իսկ այս տարի արկտիկական սառույցների տարածքը հասել է նվազագույնին դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ 14.54 մլն ք/կմ։

Նույն շարքից