Հասարակություն 

ՄԻՊ-ը շնորհավորել է հրեական Նոր Տարին

Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ։

Թող գալիք տարին նշանավորվի՝ որպես երջանկության, խաղաղության և արգասաբեր աշխատանքի տարի:

Ամեն ազգ ունի իր բնութագիրն ու մշակութային ինքնատիպությունը: Պատմականորեն ձևավորվող ազգային արժեքների պահպանումն ու այդ արժեքներն ազատորեն դավանելու հնարավորությունն ընկած են յուրաքանչյուր անձի իրավունքների երաշխավորման հիմքում: Այս հիմնարար գաղափարի վրա են կառուցված Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները:

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակում շարունակելու եմ գործադրել առավելագույն ջանքեր, որպեսզի մեր երկրում այդ առաքելության իրացումը մշտապես լինի ապահովված:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Արման Թաթոյան

Նույն շարքից