Հասարակություն 

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը

Սեպտեմբերի 10-ին, ժամը 13:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Խորոնք գյուղի Գայի փողոցի տներից մեկի  անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:28-ին, մարվել՝ 13:43-ին: Այրվել է անասնագոմի տանիքը` մոտ 60 քմ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից