Հասարակություն 

Նիկոլ Քիդմանին քննադատության են ենթարկել Etihad Airways-ի գովազդի համար (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ բորտուղեկցորդների ասոցիացիան (Apfa) քննադատել է դերասանուհի Նիկոլ Քիդմանին Etihad Airways ավիաընկերության գովազդում նկարահանվելու համար, գրում է The Guardian-ը:

 


Նիկոլ Քիդմանին ուղղված բաց նամակում ասոցիացիայի նախագահ Լորա Գլեյդինգը նշել է, որ ավիափոխադրողի հետ գործարքը հակասում է ՄԱԿ-ի Կանանց հիմնադրամի բարի կամքի դեսպանի՝ օսկարակիր դերասանուհու ստանձնած դերին:

 


Ասոցիացիան արշավ է սկսել Etihad և Արաբական Միացյալ Էմիրությունների այլ ավիաընկերությունների դեմ՝ պնդելով, որ «նրանք հայտնի են ոլորտում աշխատանքային խտրական քաղաքականության և կին աշխատակիցների նկատմամբ սոսկալի վերաբերմունքի համար»:

 

 

 

Նույն շարքից