Քաղաքական 

Ռուսաստանում ձերբակալված թալիշական ազգային շարժման ղեկավարին կարող են հանձնել Ադրբեջանին, որտեղ նրա կյանքին վտանգ է սպառնում

Սեպտեմբերի 6-ին Ռուսաստանում ձերբակալվել է հայտնի քաղաքական գործիչ, Թալիշական ազգային շարժման ղեկավար, փիլիսոփա, հրապարակախոս Ֆահրադդին Աբոսզոդան, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել ադրբեջանցի իրավապահների կողմից: Այս մասին հայտնում է ИА REGNUM-ը: Ռուսական կողմը պատրաստվում է արտահանձնել թալիշ գործչին՝ ադրբեջական կողմի պահանջով:

Արդեն սեպտեմբերի 7-ին Մոսկվայի դատարանը որպես խափանման միջոց Աբոսզոդեի համար ընտրել էր 1-ամսյա կալանքը:

Նշենք, որ հայտնի գործչի նկատմամբ Ադրբեջանում քրեական գործը հարուցվել է այս տարի հուլիսի 12-ին: Ավելի ուշ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր 4-ամսյա կալանքը, ինչից հետո Թալիշական ազգային շարժման ղեկավարի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Աբոսզոդայի նկատմամբ քրեական գործը համարվում է քաղաքական հաշվեհարդար, նրա կյանքին Ադրբեջանում վտանգ է սպառնում:

Նույն շարքից