Ոչ մի ԵԱՀԿ Մինսկի խումբ էլ չի կարող կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Այն կարող են լուծել միայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: Նման հայտարարությամբ minval.az-ի փոխանցմամբ, հանդես է եկել ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան, ենթարդվում է, որ այդ այցի ժամանակ քննարկվելու է նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: