100 օր անց «Բա Սերժի ժամանակ ինչու այդպես չէր» հեշթեգն այլևս ակտուալ չէ: Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ խոսելով գործող իշխանությունների գործունեության մասին:
Անդրադառնալով Հայաստանում սահմանադրական փոփոխություններին՝ Աշոտյանը հայտարարել է, որ սահմանադրությունները չեն կարող փոխվել՝ ելնելով այս կամ այն անձի նկրտումներից ու ցանկություններից. «Ավելին ասեմ, իրականում իշխանությունները խնդիր ունեն այս բարձր լեգիտիմությունը, որը դեռ գոյություն ունի վարչապետի շուրջ, ուղղելու դեպի բարեփոխումները, ժողովրդավարության կայացմանը, որովհետև բարձր լեգիտիմություն նորագույն պատմության մեջ ունեցել են և Մուսոլինին, և Ֆրանկոն, և Սալազարը»:
Աշոտյանի խոսքերով, «մարդիկ սիրում են ինձ» կարգախոսով փորձել քանդել պետության հիմքերը, սեփական քաղաքական շահերով թելադրել պետության ապագան առնվազն անպատասխանտու է, եթե ոչ բավականին վտանգավոր: