ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման կրկին աչքի է ընկել իր պարային շնորհքով: Dailydot.com-ի ձևակերպմամբ` ավելին` առաջին տիկինն ամոթով է թողել շոուի պարողին:
Տիկին Օբաման հայտնվել է Ջիմի Ֆելոնի «Tonight Show»-ում և այդ կերպ նշանավորել Let’s Move նախագծի հնգամյակը: Նա կատարել է այսպես կոչված՝ «Մայրիկների պարը»: