Ռազմական Բարի օր 

Հայաստանը զորախումբ չի ուղարկելու Սիրիա. ՀՀ ՊՆ

Հայաստանը զորախումբ կամ զինված ստորաբաժանում չի ուղարկելու Սիրիա: Այս մասին Ազատության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե Հայաստանը զորախումբ է ուղարկելու Սիրիա:

Բալայանը նշել է, որ խոսքը վերաբերում է հումանիտար մասնագետներ ուղարկելուն: Խոսքը մասնավորապես վերաբերում է բժիշկների, ինժեներական որոշ մասնագետների, որոնք գնալու են օգնելու հիմնականում սիրիահայ համայնքին:

Հարցին, թե ի՞նչ ձևաչափով է լինելու այդ օգնությունը, փոխնախարարը հայտնել է, որ այն չի լինելու միջազգային կոալիցիայի շրջանակներում, օգնությունը լինելու է բացառապես Հայաստանի Հանրապետության կողմից ուղարկվող:

Այս օգնությունը հայ-սիրիական պայմանավորվածության արդյունք է և ենթարկվելու է Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությանը, սակայն կարող է լինել համագործակցություն մասնավորապես ռուսական կողմի հետ: Ժամանակի մասով հստակ որոշումներ դեռ չկան, սակայն առաքելությունը կարող է տևել մի քանի ամիս:

Նույն շարքից