Քաղաքական Միջազգային Վերլուծական Բարի օր 

Չինաստանի պատվիրակությունն ավելի համեստ էր, քան՝ Հայաստանի պատվիրակությունը.  «Коммерсантъ»

Սակայն, լրագրողները քիչ էին՝ եկել էին միայն հեռուստատեսություններից և ֆոտոլրագրողներ: Իսկ ես լսել էի, որ հայկական վարչապետը, որը երկար տարիներ լրագրող է աշխատել, թույլ է տվել իր հետ աշխատել բոլորին, ով կցանկանա՝ հավատարմագրումն ավելի հեշտացվել է: Այսինքն՝ նույնիսկ ինձ առաջարկել են:

Սակայն, այստեղ նման բան ես չտեսա: Նշեմ, որ Հայաստանի վարչապետի անձնական օպերատորը և ձայնային օպերատորն իրենց պահում էին այնպես, ինչպես, ասենք, ամերիկյան իրենց գործընկերները: Այսինքն՝ նրանք միանգամից հասկացան  Ներկայացուցչական կաբինետի տարածությունը, ստուգեցին, թե ինչպես են աշխատում բարձրախոսները, խտացրեցին բոլորին, ով կանգնած էր կամ կարող էր կանգնել իրենց ճանապարհին, այնուհետև բավականին նյարդային սկսեցին այս ու այն կողմ նայել՝ սպասելով իրենց վարչապետին:  Նրանք , ի դեպ, հագնված էին բավականին կոկիկ և տպավորություն էր, որ վաղուց աշխատում են իշխանության համար, որի նման գիտեն իրենց արժեքը, այլ ոչ թե մարդիկ են, ովքեր վերջերս են ընտրել  ժողովրդական առաջնորդի, ով ոչ թե մարդկանց ներկայացավ, այլ մարդկանց մեջ մտավ:

Ինձ այս ամենն ինչ-որ բան հիշեցրեց... Այս բոլոր արագ փոխակերպումները... Իհարկե, սա Վրաստանն է, սա էլ հանկարծակի հաղթած Միխեիլ Սաակաշվիլին է և այսպես շարունակ...

Լրագրողներից մեկից ես հետաքրքրվեցի, թե ինչպես է տրամադրված իրենց վարչապետը:

-Կառուցողական,- բացականչեց նա,- խոսելու է այն մասին, որ սիրում է Ռուսաստանը և նպատակ ունի ընկերություն անել: Քանի որ Քոչարյանի կալանավորումից հետո ամեն ինչ բարդացել է... Բայց իրեն բաց են թողել, իսկ ձեր նախագահն էլ շնորհավորել է Քոչարյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ այն էլ հրապարակային, իր կայքում: Այսինքն՝ մենք ակնարկը հասկացանք, այնպես որ մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է:

-Նախ՝ թույլ տվեք Ձեզ շնորհավորել Մոսկվայի օրվա կապակցությամբ,- ասաց Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին՝ իր ելույթը սկսելիս»:

Նույն շարքից