Հայաստան Քաղաքական Բարի օր 

Նիկոլ Փաշինյանն արդարացնո՞ւմ է Հայկ Մարությանի հայտարարությունը

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին՝ քարոզարշավի առաջին օրը, Էրեբունիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով իր ղեկավարած ուժի առաջին համար Հայկ Մարությանի հայտնի հայտարարության մասին,  հայտարարեց , որ վերջինս հասարակությանը բաժանել էր սպիտակների և սևերի:

Վարչապետի խոսքերով, այսօր կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան և առաջամարտիկ. «Սակայն խորհրդարանում, քուչեքում, տարբեր ռեստորաններում բանակցում են հանրապետականների հետ:  Բանակցում են, թե բա տղերք կլինի՞ դուք այս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ, որ հաղթենք Երևանի ընտրություններում, այնպես կանենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի, որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք» :

Փաշինյանի պնդմամբ, կան ուժեր, որոնք հեղափոխությունից հետո իրենց հայտարարեցին թունդ հեղափոխականներ, կան ուժեր, որոնք հեղափոխությունից մի շաբաթ անց ասում են, թե իրենք են արել հեղափոխությունը, իսկ մինչ այդ խոսում էին հեղափոխության դեմ՝ հայտարարելով, թե Սերժը լավն է. «Հիմա էլ ընկել են ՀՀԿ-ի զորացրված քաղաքական գործիչների հետ բանակցում են: Տղերք և աղջիկներ, եթե ձեր հույսը Հանրապետականների զորացրված ընտրակեղծարարների վրա է, դուք ընդհանրապես ինչո՞ւ եք մասնակցում ընտրություններին: Հրապարակներից իմ անունն են տալիս, հեղափոխության անունն են տալիս, գնում են թաքուն հավաքվում են ու պայմանավորվում են մեզ քցել: Չի ստացվի, ձեզ ջախջախիչ պարտություն է սպասվում, որովհետև ժողովուրդն է ձեզ ջախջախիչ պարտության մատնելու»:

Նույն շարքից