Քաղաքական 

Երևանում ուրիշի խնդիր չի լինելու. Արտակ Զեյնալյան

«Մենք գալու ենք ոչ միայն կառավարելու, ոչ միայն աշխատելու, այլ նաև գալու ենք աշխատացնելու: Մենք գալու ենք, որպեսզի մեր տան սահմանների մեջ ներառենք Երևանը: Երևանում ուրիշի խնդիր չի լինելու: Մենք գալիս ենք, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա, որ Երևանում բոլորի խնդիրներն իրենն է, և մենք հերթականությամբ բոլորը լուծելու ենք»,-«Լույս» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է դաշինքի ցուցակի առաջին համար Արտակ Զեյնալյանը։

Զեյնալյանի խոսքերով, միջոցները ներ են դրվելու Երևանը լավացնելու վրա. «Այսքան տարիների ընթացքում բավարար ներդրումներ չենք արել, որպեսզի Երևանը մնա լավը և զարգանա: Սովորական կառավարման պարագայում պահանջվելու են տասնամյակներ, դրա համար մենք ներգրավելու ենք մեր ոգին, մեր ջանքն ենք ներդնելու, որպեսզի այն կարողանանք արագ վերականգնել: Դրա համար մեզ համար կարևոր է, որ Երևանն իրեն զգա մեկ ամբողջություն, դառնա համայնք, որպեսզի երևանցին ընկալի, որ ինքը մեծ Երևանի կրողն է և առանց իրեն հնարավոր չէ»:

Քաղաքապետի թեկնածուն վստահեցրեց, որ Երևանը կառավարելու են արդար ձևով:

Նույն շարքից