Հասարակություն գլխավոր 

Այսօրվանից Հայաստանը կբերվի պայմանական պատերազմական վիճակի

ՀՀ փոխվարչապետի օգնական Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բարի լույս

Այսօրվանից մինչև սեպտեմբերի 14-ը պետությունը կբերվի պայմանական պատերազմական վիճակի. մեկնարկում է «Շանթ 2018» զորավարժությունը:

Սցենարով և անակնկալ իրավիճակներով փորձարկվում են բոլոր պետական կառույցների ունակություններն ու հմտությունները ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում:

Ամենակարևոր դրվագներից մեկն էլ նոր մեդիառեսուրսի՝ «Միասնական տեղեկատվական կենտրոնի» փորձարկումն է: Այդ ռեսուրսով կարող եք հետևել զորավարժությանը, իսկ հետագայում, եթե լինեն այդպիսի դեպքեր՝ նաև իրական արտակարգ իրավիճակներին:

Հղումը՝ մեկնաբանություններում»:

 

Նույն շարքից