Միջազգային Քաղաքական 

Թուրքիան ուժեղացնում է Սիրիայի հետ սահմանը ռուսներին զսպելու համար

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին իր ուժերը մեծացնում է կապված Իդլիբում սպասվելիք ռազմական գործողությունների հետ: Ինչպես հայտնում է Bloomberg-ը, թուրք-սիրիական սահման են ուղարկվում մեծ թվով տանկեր և այլ զինտեխնիկա:

Գործակալության տեղեկություններով, այս կերպ Անկարան պատրաստվում է դիմակայել փախստականների հնարավոր հոսքին: Բացի դրանից, Անկարան ցանկանում է նման գործողություններով զսպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

«Ռուսական կործանիչները և ցամաքային ուժերը չեն համարձակվի հարձակվել, քանի դեռ այնտեղ գտնվում են թուրք զինվորները»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը:

 

Նույն շարքից