Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով այն մասին, թե ինչու է Հայաստանում իրանցի ուսանողների թիվը կտրուկ նվազել, հայտարարեց, որ հանդիպում է ունեցել իրանական կողմի հետ, որի ընթացքում քննարկել է նաև այդ հարցը: Իրանական կողմը հայտնել է, որ դա կապված է Հայաստանում կրթության որակի հետ:
Նախարարը հայտնեց, որ պատրաստվում է մեկնել Իրան՝ նշելով, որ պատվիրակության կազմում լինելու են նաև բուհերի ղեկավարներ, որպեսզի հնարավոր լինի հենց տեղում քննարկել և լուծում տալ հարցերին:
ԿԳ նախարարի խոսքերով, Հայաստանում շատ բուհեր իրանցի ուսանողներ ունեն, և օտարերկրացի ուսանողների ներկայությունն օգնելու է հաղթահարել ֆինանսական ճգնաժամը, որը կա բուհերում դեմոգրաֆիական խնդիրների պատճառով: