Հանրապետականը եղել է ու միշտ լինելու է: Խորհրդարանում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Սահակյանի խոսքերով, նա վարչապետ է բոլորի համար. «Վարչապետը բոլորի վարչապետն է, իսկ ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է»:
Հարցին, թե Հանրապետականն ում է քուչեքում համոզում, ինչի մասին երեկ հայտարարեց վարչապետ Փաշինյանը, ԱԺ նախկին խոսնակն ասաց, որ եթե ինչ-որ մեկին պաշտպանելու լիներ, բացահայտ կասեր այդ մասին: Սահակյանի խոսքերով, այս կամ այն քաղաքական ուժին աջակցելու հարցը չի քննարկվել Հանրապետականում:
Սահակյանը խոսեց նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին՝ հայտարարելով, որ նա լավագույն քաղաքապետն է եղել և հավելելով, որ Երևանն այսպես երբեք չի շնչել: