Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խորհրդարանում ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով Երևանի ավագանու ընտրություններում գլխավորում է ԲՀԿ ցուցակը, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ ինչ-որ ուժեր Հանրապետականի հետ քուչեքում բանակցություններ են վարում, հայտարարեց, որ չի կարող պատասխանել հարցին, թե ում է նկատի ունեցել վարչապետը:
Զոհրաբյանը նշեց, որ վարչապետի խոսնակը չէ և ենթադրություններ անելը խիստ անշնորհակալ գործ է, իսկ պարզաբանումների համար պետք է դիմել Իմ քայլը դաշինքին կամ ՔՊ-ին:
ԲՀԿ առաջին համարը հայտարարեց, որ իրենց ռեսուրսները բավարար են. «Մեր ռեսուրսները բավարար են և մեզ պետք չէ մասնավորապես Հանրապետականի աջակցությունը, ում մեղավոր ենք համարում երկիրն այս վիճակի հասցնելու մեջ»: