Քաղաքական գլխավոր 

Նիկոլ Փաշինյանն այսօր փուռն է տալիս իր դաշնակիցներին. Արմեն Աշոտյան

Թե ում է նկատի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ուժերի մասին, որոնք իբր պաշտպանում են հեղափոխությունը, սակայն բանակցում են Հանրապետականի հետ այն տապալելու համար, պետք է առնվազն ճշտել հենց Փաշինյանից: Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանի մոտ այս ընթացքում միայն ստացվել է պայքարել ՀՀԿ-ի դեմ և անգամ այն ժամանակ, երբ Հանրապետականը չի մասնակցում ընտրություններին, նա անում է դա: ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով, այսօր հանրությունը վարչապետից շատ ավելի մեծ ակնկալիք ունի, քան նախորդ իշխանությունների դեմ հավերժական պայքարը:

Աշոտյանը նաև հայտարարեց, որ այսօր Փաշինյանը փուռն է տալիս իր դաշնակիցներին. «Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում էր այսօր կառավարության մաս կազմող տարբեր քաղաքակ»ն ուժերի»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ԵԼՔ-ից իր հետ ամենաշատը շփվում է հենց Նիկոլ Փաշինյանը՝ տարբեր միջազգային ֆորմատներում:

ՀՀԿ-ական պատգմավորը նաև հայտարարեց, որ այսօր եթե նախկին ՀՀԿ-ականներ կան, ովքեր սատարում են այս կամ այն ուժին, ապա, ըստ լրահոսի, նախկին ՀՀԿ ակտիվիստներն ամենաշատն աջակցում են «Իմ քայլը» դաշինքին:

Նույն շարքից