Աշխարհի ամենամեծ ճագարը` Դարիուսը, որը կշռում է 25 կգ և ունի 1.2 մ երկարություն, ապրում է անգլիական Բրոմսգրուվ քաղաքում:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այժմ հսկայական չորքոտանուն «մարտահրավեր» է նետել իր իսկ ձագը` Ջեֆը: Կենդանին դեռևս 6 ամսական է, սակայն արդեն ունի 1մ երկարություն։






