Քաղաքական 

Էդուարդ Շարմազանովը հայտնեց, թե ում է պատկանում իր ձայնը քաղաքապետի ընտրություններում

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով, թե ում է պատկանում իր ձայնը, հայտարարեց՝ Սասուն Խեչումյանին՝ Ալավերդու քաղաքապետին. «Ես Ալավերդիում եմ գրանցված»:

Թե ինչպես է գնահատում քարոզարշավը, Շարմազանովը հայտարարեց, որ չի կարողացել ակտիվ հետևել պայքարին, սակայն եղել են ուժեր, որոնք գրագետ քարոզարշավ են սկսել, եղել են ուժեր, որոնք փորձել են ստորացնել դիմացինին. «Այս քաղաքական պայքարը դրանից զերծ չէ: Չեմ ուզում անուններ տալ, բայց կարող եմ ասել՝ նրանք, ովքեր Հայաստանում թշնամիներ են փնտրում յուրայինների մեջ, ճիշտ ճանապարհով չեն գնում: Իսկ վարչապետն իհարկե իրավունք ունի մասնակցելու քարոզարշավին, սակայն ինձ համար զարմանալի է, որ վարչապետը Երևանի քաղաքապետի ընտրությունների արշավին ավելի ակտիվ մասնակցություն է ունենում, քան՝ Կարգին Հայկոն: Դուք ձերոնցով հավաքվել ընտրություն եք անում, թող Արտակն ընտրվի, թող Նառան ընտրվի, թող Րաֆֆին ընտրվի, ինչու ես միջամտում: Բայց կրկնում եմ, որ ինձ համար տարակուսելի է՝ վարչապետն իր կարևոր գործերը թողած գնում է և ...»:

Դիտարկմանը, որ Կարեն Կարապետյանն էլ է ակտիվ մասնակցել, Շարմազանովն ասաց, որ պետք չէ իրար հետ շփոթել ՏԻՄ ու խորհրդարանի ընտրությունները։

Նույն շարքից